Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բուլղարական «Անգել Մանոլով» ակադեմիական և «Չեմերիկա» ֆոլկ երգչախմբերի համերգը

Բուլղարական «Անգել Մանոլով» ակադեմիական և «Չեմերիկա» ֆոլկ երգչախմբերի համերգը
22.06.2016 | 11:46

Հայ-բուլղարական մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում` հունիսի 22-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա բուլղարական «Անգել Մանոլով» ակադեմիական և «Չեմերիկա» ֆոլկ երգչախմբերի համերգը. կհնչեն բուլղարական հայտնի ստեղծագործություններ: Համերգը կղեկավարի բազմաթիվ միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիր Դարենա Պոպովան:

Մուտքն ազատ է: Նշենք, որ «Անգել Մանոլով» ակադեմիական երգչախումբը ստեղծվել է 1933 թվականին՝ մաեստրո Անգել Մանոլովի կողմից: Այն Բուլղարիայի առաջին երգչախմբերից է և տեղում հանդես է եկել 4000, իսկ արտերկրում, ավելի քան 350 համերգով: «Չեմերիկա» ազգագրական երգչախումբը ստեղծվել է 1944 թվականին: Երգացանկին զուգահեռ` կատարում է նաև հոգևոր երգեր: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել ինչպես Բուլղարիայում, այնպես էլ արտերկրում. մասնակցել է մի շարք փառատոների ու մրցույթների:

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ